Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում
09.01.2014 | 16:49

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18:00-20:00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12։00-14։00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր ռեժիսոր Արմեն Մազմանյանը կյանքից հեռացել է հունվարի 8-ին, 54 տարեկան հասակում:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ